Թբիլիսիում «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիա իրականացնողները որոշել են վերադառնալ Ռիոնի կիրճ և այնտեղ պայքարը շարունակել
Վրաստանում «Ռիոնի կիճի պաշտպաններ» շարժման մասնակիցները, որոնք երեք օր շարունակ բողոքի ակցիա են անցկացնում Թբիլիսիում՝ ընդդեմ «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման, որոշել են վերադառնալ երկրի արևմտյան շրջան՝ Ցխալտուբո:
Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, բողոքական շարժման ղեկավար Վարլամ Գոլետիանին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հավաքվածներին հայտարարել է, որ մայիսի 26-ին 16:00-ին ավտոշարասյունը Թբիլիսիից կուղևորվի Նամահվանի գյուղ: Այնուհետև ակցիան կշարունակվի այնտեղ՝ խանգարելու թուրքական Enka ընկերությանը շինարարական աշխատանքներ իրականացնել:
«Մենք հնարավորություն չենք ընձեռի ընկերությանը կործանել լանդշաֆտը և գործել ժողովրդի կամքինհակառակ»,- ասել է Գոլետիալին:
Հիշեցնենք, որ վրացիների բողոքի ակցիաները շարունակվում են 200 օրից ավելի: Վերջիններս դեմ են ՀԵԿ-ի կասկադի կառուցմանը և պահանջում են երկրի իշխանություններից չեղարկել պայմանագիրը թուրքական խոշորագույն շինարարկան ընկերության հետ: