ՀՀ տարածքում չկա և չի կարող լինել գեթ մեկ միլիմետր հող, որը հայկական չէ. Արման Աբովյան (տեսանյութ)
Այո, ադբեջանցիներն ահաբեկիչներ են, հիմա հարց՝ մենք ահաբեկչական պետության հետ դեմարկացիա և դելիմիտացիա ենք փորձում անե՞լ: Մենք փորձում ենք անե՞լ ինչ-որ գործընթացներ և անունը դնում ենք՝ եթե չանենք, ահաբեկչական պետության ահաբեկիչները, որոնք մտել են ՀՀ տարած, ուրեմն դուրս չեն գա: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:
«Կարծում եմ՝ ինձ հետ ոչ ոք չի վիճի, բայց ո՞նց ենք իրենց հետ առհասարակ ինչ-որ բանակցային գործընթացներ սկսում: Իսկ միգուցե, ավելի ավելի արդյունավետ է Ադրբեջանի ահաբեկչական կեցվածքի վրա դնենք մեր բոլոր ջանքերը: Այն պատգամավորները, որոնք հայտարարում են, թե Հայաստանում ադրբեջանական տարածք կա, մի հատ ուշադիր պետք է քարտեզն ուսումնասիրեն ու տեսնեն, որ Հայաստանում չկա ադբեջանական տարածք, հակառակը՝ Ադրեբջանի կեսը հայկական տարածք է»,-ասաց նա:
Աբովյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածք է մտնում ու դիրքավորվում, որովհետև երբեք չի թաքցրել այն ցանկությունը, որ ՀՀ-ն ոչնչացված են ուզում տեսնել: «Ասում են՝ ողջ ՀՀ-ն Ադրբեջանի տարածք է և իրենք վերադառնալու են, գլուխները պատով են տալու, թե վերադառնալու են: Ես կոչ եմ անում բոլոր թևերին, որ ուշադիր լինեն հանրային հայտարարություններին: Չկա և չի կարող ՀՀ-ում գեթ մեկ միլիմետր հող, որը հայկական չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում։