Չինաստանում լեռնային ուլտրամարաթոնի ժամանակ եղանակը կտրուկ վատացման պատճաով 21 մարզիկ մահացել է
Չինաստանում լեռնային ուլտրամարաթոնի ժամանակ եղանակը կտրուկ վատացման պատճաով 21 մարզիկ մահացել է,- հաղորդում է «Սինխուա» պետական լրատվական գործակալությունը:
Լեռնադահուկավազքի մրցավազքը մեկնարկել է շաբաթ առավոտյան Բային քաղաքի մերձակայքում: Երթուղու երկարությունը 100 կիլոմետր է, որից մոտ 30-ն անցնում է բարձրալեռնային գոտիներով:
Կեսօրին եղանակը կտրուկ վատացել է ՝ սկսվել է ուժեղ քամի, անձրև և կարկուտ, ջերմաստիճանի կտրուկ նվազում է տեղի ունեցել :Շատ մարզիկներ չէին կարողացել հասնել կառավարման կետեր և թեթև սպորտային հագուստով ցրտահարվել են :
Մրցավազքը դադարեցվել է: Շտապ սկսվել են մարզիկների որոնումները։
Ընդհանուր առմամբ, մարաթոնին մասնակցել է 172 մարդ: 151-ը դուրս է բերվել անվտանգ գոտի, նրանցից հինգը հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով: Մահացած 21 մարզիկների թվում է 31-ամյա ռեկորդակիր Լիանգ Ցինգը։