Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Shakman մակնիշի բեռնատարը. վարորդներից մեկը տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ
Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ-ում բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Արմեն Գևորգյանի վարած Opel մակնիշի և 33-ամյա Աշոտ Բասենցյանի վարած Shakman մակնիշի բեռնատարը
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: