Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են. քաղաքագետը տեղեկություններ է հայտնում մարզից
Քաղաքագետ Էդգար Էլբակյան
ԼՈՒՐ ՏԱՎՈՒՇԻՑ
Տավուշում ենք։ Շուրջ 1 ամիս է՝ նախկին Վերին Ոսկեպարի անկլավի վարչական սահմանին (աշխ. կոորդ. 41°03′29.6″N 45°02′28.91″E) տեղակայված են ՀՀ ԶՈՒ N զորամասի n թվով զինծառայողներ։ Սա նշանակում է, որ արդեն 1 ամիս է՝ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան է հյուսվում։
Տեղի բնակչությանը փորձում են համոզել, թե ամեն ինչ արդեն հանձնված է, որ զրկեն պայքարի ու դրանով բան փոխելու հույսից։
Իսկ տեղի բնակչությունը, տեղյակ այս ամենին, ահազանգ բարձրացնելու փոխարեն ուրախանում է, որ 2 ամիս առաջ գյուղից «լարել են» 5-րդ ալիք / 5 TV լրագրողին…
ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, ՈՐ
1) Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են,
2) այդ վտանգը դեռ հնարավոր է կանխել, իսկ ով համոզում է, որ հնարավոր չէ, ջուր է լցնում կապիտուլյանտի ջրաղացին,
3) ժողովուրդը գտնվում է օտար ազդեցությունների լծի տակ,
4) ակնկալել, որ ժողովուրդն ինքը կթոթափի այդ լուծը, միամտություն է, եթե չասենք հիմարություն, քանզի
5) օտարերկրյա լուծը միշտ թոթափվում է էլիտաների կազմակերպած ժողովրդական շարժման արդյունքում։