Բաքվում ձերբակալված Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Բաքվում ձերբակալված հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, նրա գործի քննությունը Բաքվի դատարանում այսօր է ավարտվել: Փակ դատավարությունն անցկացվել է դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ:
Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին անցյալ տարվա հուլիսի 28-ին` վերջինիս մեղադրանք ներկայացնելով Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 234.4.3 հոդվածով (խոշոր չափով թմրանյութերի ձեռքբերման, տարածման, և պահպանման մասին):
Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանովի քույրը` Մարիանա Միրզոյանը, ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր եղբոր իրավունքները շարունակաբար խախտվում են Ադրբեջանում և որ ինքը նամակ է գրել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով հանդիպել եղբոր հետ:
Մարատի մտերմիները հայտնել էին նաև, որ նրա ձերբակալության հիմնական պատճառը նրա ազգությունն է: