Եթե չկարողանանք դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծեն, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանզիմներ. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլ նաև միջազգային հանրության դիրքորոշումն է, և այս ուղղությամբ լայնածավալ գործողություն է իրականացվում: Այս մասին Ազգային ժողովում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ եթե չկարողանանք դիվանագիտական, քաղաքական ճանապարհով այս խնդիրը լուծեն, ապա Հայաստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ, որ կարողանանք կարգավորել այս խնդիրը:
«Հանրությունը ամբողջովին տեղյակ է, թե ինչպիսի գործընթաց է գնում, մենք հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս հնարավոր հաջողությունը, մարդիկ երևի ցայտոտնի մեջ են գտնվում, որ մենք հնարավորություն ունենք դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծել: Մեր գնահատականն է, որ այս գործողությունները նպատակ են ունեցել մարտահրավեր նետել, սպառնալիք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում սպասվող ընտրություններին: Եվ որքան ավելի է մեծանում հնարավոր խաղաղ լուծման հնարավորությունը, այնքան ավելի շատ փորձեր են կատարելու տորպեդահարելու այդ գործընթացին»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ խնդիրների լուծման համար ժամանակ է պետք և բոլորին մաղթեց խոհեմություն, ողջախոհություն, որ կարողանան վերջնական կարգավորել խնդիրը: Նա վստահեցրեց, որ իրենց գործողությունները հրապարակային են: