Կարմիր գիծը վաղուց է հատել, եկեք թույլ չտանք այս վտանգավոր փաստաթղթի ստորագրումը. Սոֆյա Հովսեփյանը՝ ՀՀ քաղաքացիներին
Ինչպես եք ձեզ զգում երեկվա տեսանյութից հետո, որևէ կերպ ձեր արժանապատվությունը շարժվե՞ց, թասիբին կպա՞վ, թե չէ: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութին:
«Որևէ կերպ հասկացա՞ք, թե ինչ է տեղի ունեցել: Գիտեմ ինչ եք զգում, բայց շատերիդ համար ոչ մի բան է, վստահ եմ, որ ոչ մի արժեք չունի, որ ձեր զինվորին ստորացրեցին»,-ասաց նա:
Նա հաստատեց, որ պաշտպանության նախարարը այդ մասին տեղեկացված չի եղել և քաղաքացիներից է տեղեկացել, որ իր զինվորի հանդեպ նման կերպով են վերաբերում: «Ինչու է մինչև հիմա Պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, ԱԽ քարտուղարը իրենց պաշտոնին»,-ասաց նա:
Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ այդ փաստաթուղթը հենց ներսից է տրվել, որ աղմուկ բաձրացվի: «Ես սպասում էի, որ այս խաղը պետք է խաղաք: Զինվորի հանդեպ ստորացումը ամեն մեկիս հանդեպ էր, հայ ժողովրդին հանդեպ էր, արտահայտեք ձեր վերաբերմունքը ինչպես հնարավոր է: ՀՀ քաղաքացուն կոչ եմ անում, կարմիր գիծը վաղուց է հատել, եկեք թույլ չտանք այս վտանգավոր փաստաթղթի ստորագրումը, պահանջում եմ պատշաճ կերպով զինել բանակը, տեր կանգնել զինվորին»,-ասաց նա: