Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է 520.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 634.57 դրամ (նվազել է 1.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 735.23 դրամ (նվազել է 2.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.07 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 463.34 դրամ, ոսկի՝ 31,616.77 դրամ, պլատին՝ 20,040.39 դրամ: