Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նաև մեկնաբանել Երևանի դիմումը՝ ՀԱՊԿ-ին
Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ նախարարը՝ նշելով, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ:
Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ, ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ էլ հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ու նշել. «Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։