Բենքսիի ստեղծագործությունը Նյու Յորքում վաճառվել նախնական գնահատված արժեքից 3 անգամ ավելի թանկ գնով
«Սթրիթ արտի» բրիտանացի վարպետ Բենքսիի «Սերն է օդում թևածում» կտավը վաճառվել է Նյու Յորքում կայացած Sotheby's աճուրդում, որի ժամանակ առաջին անգամ թվային արժույթ են ընդունել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով աճուրդի տան մամուլի ծառայությանը, կտավը վաճառվել է 12,9 մլն դոլարով: «Սա առաջին դեպքն է, երբ որպես արվեստի գործի համար վճարման միջոց թվային արժույթ է ընդունվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սակայն աճուրդի տնից չեն նշել՝ տվյալ ստեղծագործության համար թվային արժույթով են վճարել, թե ոչ:
Կտավի նախնական գնահատականը կազմում էր 3-5 մլն դոլար: Ստեղծագործությունը Բենքսին հեղինակել է 2005 թվականին: Այն պատկերված է կտավի վրա, նկարելիս օգտագործվել է փչովի ներկը: Այն ստեղծելիս Բենքսին ոգեշնչվել էր Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով