Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day
World

Պաղեստինը կոչ է արել արտաքին գործերի նախարարների մակարդակով շտապ հանդիպել մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային միջնորդների «քառյակին»

Պաղեստինը կոչ է արել արտաքին գործերի նախարարների մակարդակով շտապ հանդիպել մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային միջնորդների «քառյակին» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ)։

Շաբաթ օրը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի գոյություն ունեցող դիրքորոշումը կառուցողական է, և այն պետք է ոչ միայն պահպանել, այլև՝ զարգացում տալ։ Անհրաժեշտ է կարճ ժամկետներում Մոսկվայում կամ այլ տեղ հրավիրել Մերձավորարևելյան քառյակի հանդիպում նախարարների մակարդակով: Դա անհրաժեշտ է իրադարձությունների վտանգավոր զարգացումը կասեցնելու համար», - ասել է պաղեստինցի դիվանագետը:

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը դեռ չի արձագանքել Մերձավորարևելյան քառյակի հանդիպում անցկացնելու առաջարկին: «Մենք սերտ կապի մեջ ենք այս հարցի վերաբերյալ ռուսական կողմի հետ, բայց մինչ այժմ ամերիկացիները չեն տվել իրենց պատասխանը։ Մենք դեռ նրանց արձագանքին ենք սպասում», - հավելել է դիվանագետը:

Հունվարի 26-ին ելույթ ունենալով Մերձավորարևելյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկումներում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր նախարարների հանդիպում անցկացնել այս տարվա գարնանը և ամռանը` միջազգային միջնորդների քառյակի, Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ՝ որպես Արաբական խաղաղության նախաձեռնության հեղինակի։

Աբդել Հաֆիզ Նոֆալը նշել է, որ Պաղեստինը գնահատում է Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, բայց չի ցանկանում համեմատել ներկայիս սրումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ:

«Մենք չէինք ցանկանա համեմատել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետ: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ Թուրքիայի հետ: Մենք շնորհակալ ենք և բարձր ենք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը պաղեստինյան հարցում», - ասել է նա:

«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Երուսաղեմի, պաղեստինյան խնդրի և Պաղեստինին սատարելու վերաբերյալ: Բայց մենք չէինք խառնի այս թեմաները: Նախագահ Էրդողանի օգտագործած համեմատությունը պարզապես խոսքի պատկեր է», - հավելել է դիվանագետը:

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով նախկինում աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում: