Եթե ընթացող բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի և զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում, ապա այս պահին կարելի է խոսել միայն հարաբերական հանգուցալուծման մասին. Տիգրան Աբրահամյան
Երբ իշխանությունը խոսում է բանակցությունների միջոցով Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս հանելու, նրանց՝ ելման դիրքերի վերադարձի մասին, մի շատ կարևոր խնդրի մասին չի խոսում: Ո՞րն է լինելու դրա գինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ինչի՞ շուրջ է ընթանում բանակցությունները, ի՞նչ է պահանջում Ադրբեջանը և սեղանին փոխզիջումների ի՞նչ տարբերակներ կա դրված:
Եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի, սակայն զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում՝ «միջանցքի», հավելյալ արտոնությունների կամ մեկ այլ ձևով, ապա այս պահին միայն հարաբերական հանգուցալուծման մասին կարելի է խոսել: