Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին: Այս մասին հայտնում է ԳԹԿ-ն:
Ըստ այդմ.
Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն՝ հունիսի 8,
Օտար լեզուներ՝ հունիսի 11,
Հայոց լեզու և հայ գրականություն՝ հունիսի 15,
Մաթեմատիկա՝ հունիսի 18,
Հայոց պատմություն ու Ֆիզիկա՝ հունիսի 22,
Քիմիա ու Ռուսաց լեզու՝ հունիսի 25