Տավուշում ամեն ինչ բնականոն հունով ընթանում է
Մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի սահմանամերձ հատվածից տեղեկություն էինք ստացել, որ հակառակորդը ակտիվություն է ցուցաբերում նաև Տավուշի սահմանին, մասնավորապես՝ Բերդ համայնքի հատվածում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կուտակումներ են նկատվում։ Այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով 1or.am կայքը զրուցել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։ Հարցին, թե ինչ իրավիճակ է Տավուշի սահմանին և հատկապես Բերդ համայնքի «Անվախ» դիրքում, Նարեկ Ղուշչյանը պատասխանել է, որ որևէ խնդիր չկա․
«Մենք արդեն ճշտել ենք, ոչ մի խնդիր չկա։ Ամեն ինչ բնականոն հունով ընթանում է»։
Հարցին, թե արդյոք հակառակորդի կողմից կուտակումներ կան տեղակալը պատասխանել է․