Այս իրավիճակը պետք է շտկվի․հենց դրան է միտված #անտինիկոլ շարժումը․ Մելիք-Շահնազարյան
Դավիթ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոստիկանությունից տեղեկացնում են, թե նախօրեին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված իջևանցի քաղաքացու տաբատի գրպանում թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել: Խոսքը այն նույն քաղաքացու մասին է, որը եկել էր դավաճան Նիկոլին էշով հետ տանի Իջևան:
Հավատու՞մ եք Ոստիկանության հաղորդագրությանը: Ես այնքան էլ չէ: Շատ վատ հիշողություններ են արթնացնում նման նյութերը: Նաև ասոցիացիաներ: Ադրբեջանում տարածված պրակտիկա է ընդդիմադիր քաղաքացիների «ջեբը բան» գցելը: Հուսով եմ` մեր Ոստիկանությունը չի գնա այդ ճանապարհով: Ավելի ճիշտ` կանգ կառնի: Որովհետև արդեն իսկ ահագին մտահոգվելու առիթներ ունենք: Հայաստանում երևի չի մնացել ընդդիմադիր գործիչ, ով տարբեր մտացածին քրեական գործերով չի անցել: Շատերն էլ անընդհատ ազատազրկվում են:
Ավելին․․․