Իսրայելի նոր նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 2-ին
Իսրայելի նոր նախագահի ընտրութունները տեղի կունենան հունիսի 2-ին Կնեսետում (երկրի խորհրդարան): Մայիսի 10-ին այդ մասին հայտնել Է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:
«Կնեսետի խոսնակ Յարիվ Լեւինը որոշել Է, որ Իսրայելի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի ունենան հունիսի 2-ի չորեքշաբթի օրը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան Կնեսետի պլենումում գաղտնի քվեարկության միջոցով»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Որպես թեկնածու ընտրություններին մասնակցության դիմումներիը հնարարավոր Է տալ մինչեւ մայիսի 19-ը»,- հավելել են մամուլի ծառայությունում: Նախագահի թեկնածուին կարող Է առաջադրել սոսկ առնվազն 10 գործող խորհրդարանականներից բաղկացած խումբը: Պետության ղեկավարն ընտրվում Է Կնեսետում գաղտնի քվեարկությամբ, հաղթանակի համար հավակնորդը պետք Է ստանա ձայների պարզ մեծամասնությունը: