Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․ Նաիրի Հոխիկյանը նամակ է ստացել Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետից
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մայիսյան տոների առիթով յուրատեսակ «նվեր» եմ ստացել Ադրբեջանից․
Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը մայիսի 9-ին նամակ է ուղարկել հետևյալ տեքստով․
«Նաիրի Հոխիկյան, Դուք հայտնի լրագրող եք, բայց ֆաշիստ եք։ Դուք, վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը և մյուս ֆաշիստները չեք կարողանա մեզ կանգնեցնել։ Ադրբեջանում ձեր դեմ քրեական գործ է հարուցված, և մենք զգուշացնում ենք՝ չանել այնպիսի հայտարարություններ ու արարքներ, որոնք կհակասեն 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Դուք լավ գիտեք, որ հաջորդ պատերազմն էլ մեր օգտին է լինելու։ Աղքատը ավելի լավ է՝ մեկ ձի ունենա, քան ոչինչ չունենա»։
Դասական ձևակերպումներ են՝ աշխատող մարդկանց վախեցնելու և կանգնեցնելու համար։ Թշնամու մեդիադաշտը ողողված է նամակում նշված անձանց գործունեության մասին հրապարակումներով։ Դա լավ ցուցիչ է՝ հասկանալու համար, որ ճիշտ ուղու վրա ենք։