Կառավարության ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել է մոտ 7 տոկոս տնտեսական անկման․ Փաստահավաք խումբ
ՀՀ կառավարությունը թվով 12 տնտեսական միջոցառումներին հատկացրել է կրկնակի ավելի շատ գումար, քան նախատեսել է ի սկզբանե։ Այս մասին ասվում է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի կողմից նկարահանված Իշխանության ձախողված «պայքարը» ֆիլմում․ «Նախատեսված էր հատկացնել 25 միլիարդ դրամ, սակայն 2020-ի դեկտեմբերի 25-ի դրությամբ արդեն հատկացվել էր 45 միլիարդ դրամ, և ևս 150 միլիարդ դրամ էլ փոխառու միջոցներ բանկերի կողմից, սակայն անարդյունավետ և ապաշնորհ կառավարման արդյունքում տրամադրված միջոցները որևէ էական հարց չլուծեցին՝ հանգեցնելով 7 տոկոս տնտեսական ակտիվության անկման»: