ՀՀ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբ
Կորոնավիրուսի բուժման ընթացքում Հայաստանի Առողջապահության նախարարությունը հիմնարար դեր է հատկացրել Հիդրոքսիքլորոկվին (Պլակվենիլ) դեղամիջոցին, որը հանդիսանում էր ԱՀԿ կողմից բազմաթիվ անգամ հիշատակվող Solidarity կոչվող կորոնավիրուսի բուժման կլինիկական հետազոտություն, փորձարկում, սակայն հիվանդներին և հիվանդների հարազատներին պատշաճ կերպով չի բացատրվել, որ․
Պլակվենիլ դեղամիջոցը չի հանդիսանում կորոնավիրուսի բուժման գործընթացին ցուցված և ապացուցված արդյունավետությամբ դեղամիջոց ։
Պլակվենիլ դեղամիջոցի կիրառումը հանդիսանում է կլինիկական հետազոտություն, որի արդյունքները դեռևս հայտնի չեն, իսկ բուժման մեջ դրա արդյունավետությունը գնահատված չէ
Չի լրացվել դեղերի կլինիկական հետազոտություննրի համար նախատեսված հիվանդի կամ հիվանդի հարազատի կողմից պարտադիր լրացվող փաստաթղթային փաթեթը