Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor
Politics

Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործունեության տարբեր փուլերում այսօրվա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քաղաքական զարգացումների ընթացքից կախված, տարբեր կարգախոսներ և լոզունգներ է օգտագործել, սակայն որքան էլ զարմանալի է՝ դրանցից ոչ մեկն էլ իր մեջ չի ամփոփել երկրի զարգացման հստակ տեսլականի մասին պատկերացում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի քաղաքական ուժը դուրս է մնացել կուսակցությունների ավանդական դասակարգման գաղափարախոսական չափանիշներից՝ հայացքների համակարգ կամ գաղափարախոսություն չունենալու պատճառով։

Եվ մինչ Փաշինյանը հպարտանում է այն հանգամանքով, որ իրենց կուսակցությունը «իզմեր» չունի, հանրության համար անհայտ է մնում, թե երկիրն ինչ ուղղությամբ է շարժվում, քանի որ Փաշինյանը, իր քաղաքական շահերից ելնելով, կարող է մի դեպքում որդեգրել լիբերալիզմի տարրեր, մյուս դեպքում՝ սոցիալիզմի, իսկ մեկ այլ դեպքում՝ անարխիզմի և այդպես շարունակ։ Իսկ այդ ամենը՝ բացառապես պոպուլիզմի «սոուսով»: Ուստի ամենահստակ պատկերացումը ՔՊ-ի մասին անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, իսկ կուսակցության իրական գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ կախված քաղաքական դասավորությունից ու իրադարձությունների զարգացումից։ Սկզբում ՔՊ-ն «Ելք» դաշինքի կազմում մասնակցում էր ընտրություններին՝ «Ելք կա», ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ «Ընտրություններ, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսների ներքո, իսկ 2018 թվականի գարնանը Փաշինյանի սկսած շարժման օրերին փողոց դուրս եկածներն սկսեցին որդեգրել «Քայլ արա» կարգախոսը։

Սակայն Փաշինյանի «Քայլ արա»-ն իրականում միայն իրենց իշխանության հասնելու մասին էր, իսկ թե դրանից հետո երկիրը կոնկրետ որ ուղղությամբ էին տանելու, մնում էր հարցական։ Բայց քայլականների համար ամենակարևորն այն էր, որ այս կարգախոսի ներքո կարողացան իրենց շահերին ծառայեցնել քաղաքացիների դժգոհություններն ու, խաղալով հանրության էմոցիաների վրա, հասնել իշխանության։ Իսկ ահա 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ արդեն «Իմ քայլը» դաշինքն իր քարոզարշավն իրականացնում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» նշանաբանով։ Բայց այդ նշանաբանի ներքո խորհրդարանում մեծամասնություն ստանալն ու միայնակ կառավարություն ձևավորելն ի վերջո հասցրեց մի այնպիսի հանգրվանի, որ իրականություն դարձավ կարգախոսում նշված իրողությունների հակառակ պատկերը։
Լրիվ հակառակ: Պատահական չէ, որ այսօր մարդիկ երջանիկ լինելու փոխարեն այն աստիճան են հուսալքվել, որ մեծամասամբ նախընտրում են բռնել արտագաղթի ճանապարհը։ Իսկ հոգատարության փոխարեն մի կողմից՝ հանրության շրջանում գերիշխում է համատարած անտարբերությունն ու ապատիան, մյուս կողմից՝ փոխադարձ ատելությունը։ Եվ ամենակարևորը՝ հզոր պետություն ունենալու փոխարեն մեր երկիրը հասել է կապիտուլ յացիայի ենթարկվելու աստիճանի ու ներկայումս շատ թույլ և միջազգայնորեն հեղինակազրկված վիճակում է գտնվում։ Չենք կարող չանդրադառնալ նաև այն հանգամանքին, որ 2019 թվականին Փաշինյանը հանրային դաշտում շրջանառության մեջ դրեց տնտեսական հեղափոխության մասին լոզունգը՝ չնայած շատ տնտեսագետներ այն համարում էին ոչ տնտեսագիտական արտահայտություն։ Սակայն տնտեսական հեղափոխության ու թռիչքաձև աճի փոխարեն Փաշինյանի անարդյունավետ կառավարման արդյունքում արդեն մեկ տարուց ավելի հայտնվել ենք ավարտ չունեցող տնտեսական ճգնաժամի հորձանուտում։

Ավելին․․․