Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 520.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 625.26 դրամ (նվազել է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 722.93 դրամ (աճել է 1.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 433.32 դրամ, ոսկի՝ 29,602.27 դրամ, պլատին՝ 20,397.46 դրամ:
Ավելին․․․