ԱԺ խորհուրդը հաստատել է քառօրյա նիստերի օրակարգը
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը: Մայիսի 4-ին նախատեսված քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց:
«Ազգային ժողովի խորհրդի նիստում քննարկվեցին և հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը»,- ասված է ԱԺ հաղորդագրությունում:
Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի և կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:
Ավելին․․․