«Ամբողջ աշխարհը հիշում է այս տխուր օրը». «Մերժվածը» սերիալի Վիրը՝ Հայոց ցեղասպանության մասին
Հնդիկ դերասան Նանդիշ Սինգհը (Վիր Սինգհ Բունդելլա՝ «Մերժվածը» սերիալից) իր ֆեյսբուքյան էջում Հայոց ցեղասպանության թեմատիկայով նկար է հրապարակել՝ հետևյալ մակագրությամբ. «Հայաստանի պատմության սև ժամանակաշրջանը։ Ամբողջ աշխարհը հիշում է այս տխուր օրը»։
Նկարն ուղեկցվել է նաև հետևյալ հեշթեգերով՝ #armeniangenocide #armenia #spread #love #peace: