Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Region

«Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում. սա փաստ է». ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ռազմական առճակատումը հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին:

«Կարծում եմ, որ ռազմական առճակատումը, այդ կետին հասնելը կամ նույնիսկ այդ ուղղությամբ շարժվելը, խորապես հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS-ին տված հարցազրույցում:

Բլինկենի խոսքով՝ Չինաստանը երկիր է, որն ունի ռազմական, տնտեսական և դիվանագիտական ներուժ «կանոնների վրա հիմնված կարգը վիճարկելու համար», ինչին ԱՄՆ-ում ակտիվորեն աջակցում և պաշտպանում են: Բլինկենը հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակը «Չինաստանին զսպելը չէ», այլ «հաստատված կարգը պահպանելը», որին Չինաստանը «մտադիր է մարտահրավեր նետել»:

«Կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, որ Չինաստանն իր իսկ ներսում ավելի ռեպրեսիվ է դարձել,իսկ արտաքին քաղաքականության առումով՝ ավելի ագրեսիվ: Սա փաստ է», - ասել է պետքարտուղարը:

Հարցազրույցի ընթացքում բարձրացվել է նաև Չինաստանի կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների թեման: Բլինկենը այս առնչությամբ ասել է, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում իշխանությունների գործողությունները նման է ույղուրների «ցեղասպանության»:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ Սինցզյանում իրավիճակը ույղուրների դեմ ցեղասպանություն է թվում: Ավելի քան մեկ միլիոն մարդ ուղարկվել է համակենտրոնացման, հարկադիր աշխատանքի և ներկալման ճամբարներ: Պեկինն ասում է, որ տարածքում ահաբեկչական սպառնալիք կա, բայց մենք նման բան չենք տեսնում»,-շեշտել է նա:

Հիշեցնենք՝ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի տարածքում, ըստ Չինաստանի իշխանությունների, գործում է «Արևելյան Թուրքեստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը մեղադրում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ալ Կաիդա»-ի հետ կապ ունենալու համար: Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Արևելյան Թուրքեստանը հավաքագրում է տեղի բնակիչներին և ուղարկում նրանց Սիրիայի և Իրաքի ծայրահեղականների ուսումնական ճամբարներ:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, 2020 թվականի նոյեմբերի 4-ին հրապարակված հրամանագրով, շարժումը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Չինաստանն այս կապակցությամբ խիստ բողոք է հայտնել:

2018 թվականի օգոստոսի վերջին ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի փորձագետները զեկուցել են, որ մինչև մեկ միլիոն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի «վերադաստիարակման ճամբարներում»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «վերադաստիարակման ճամբարներում» ույղուրներին պահելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ Սինցզյանգի հետ կապված խնդիրները բնավ մարդու իրավունքների, էթնիկական կամ կրոնական խնդիրներ չեն, խնդիրները վերաբերում են բռնության, ահաբեկչության և անջատողականության հարցերին: