Այն օրվանից, երբ որոշում կայացրեցիք դառնալ օտար սորոսականներին, ձեզ համարում եմ յուրային.Նարեկ Մալյան
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարդացի հարգելի Ավետիք Իշխանյանի Առավոտ օրաթերթի կայքում հրապարակված «Օտար յուրայինների մեջ, օտար օտարների մեջ» հոդվածը:
Ընդհանուր առմամբ (եթե հանենք էմոցիոնալ հատվածը) պարոն Իշխանյանի գրածը համարում եմ օգտակար քննադատություն և նրա բարձրացրած շատ հարցերի հետ դժվար է չհամաձայնելը:
Համաձայն չեմ, վերնագրի հետ: Պարոն Իշխանյանին հավատացնում եմ, որ այն օրվանից երբ որոշում կայացրեցիք դառնալ օտար սորոսականներին, այդ օրվանից առ այսօր (հույս ունեմ դեռ երկար) ես ձեզ համարում եմ յուրային:
Առաջին իսկ առիթի դեպքում ուղիղ եթերով կանդրադառնամ այս թեմային»:
Ավելին․․․