Մարդիկ արդեն բացեիբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին. Ռուբեն Մելիքյան
Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ գոյություն ունի ադրբեջանա-թուրքնիկոլական շատ պարզ համաձայնություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի թվիթերյան գրառումներին, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։
«Մարդիկ արդեն բացեիբաց խոսում են հունիսին Ստեփանակերտը Բաքվի վերահսկողության տակ անցնելու մասին։
Կարճ ասած՝
1. Պետք է ամեն ինչ անել, որ թուրքնիկոլը հնարավորինս քիչ քվե ստանա։
2. Պետք է ամեն ինչ անել, որ հնարավորինս սահմանափակվեն ընտրությունները կեղծելու՝ թուրքնիկոլի հնարավորությունները։
3. Պետք է գիտակցել, որ ցանկացած թուրքնիկոլական թշնամի է։ Պետք է ձերբազատվել թուրքնիկոլականների նկատմամբ որևէ խղճահարությունից»,- գրել է Մելիքյանը։
Ավելին․․․