«Սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա». «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան՝ Հայոց Ցեղասպանության մասին
NEWS.am STYLE-ը գրում է
Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը։ Շատ հայտնիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կոչ անելով ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը։ Նրանց է միացել «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան։ Իր Facebook-յան էջում դերասանը հայերենով գրել է.
«1915 թվականի ապրիլի 24. սա այն օրն է, որն աշխարհը երբեք չի մոռանա՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը, բնաջնջումը և ողջակիզումը։ Իմ սիրտը տեսնում է, թէ ինչպես հայերը տառապեցին, բայց, այնուամենայնիվ, ողջ մնացին այդ տառապանքներից հետո։ Ինչքան գեղեցիկ և ավելի ու ավելի հզոր է դարձել Հայաստանը։ Իմ սիրտը ցավում է հայ ժողովրդի համար, և ես այսօր սգում եմ նրանց հետ։ Ես աղոթում եմ, որ ողջ աշխարհը ապրի խաղաղության և հաշտության մեջ»,-գրել է նա՝ կիսվելով Հայոց Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմով։
Հիշենենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Ռոհիտ Խուրանան ասել էր.
«Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամությունը պատմությունից է գալիս: Մեր երկու ազգերը միշտ էլ բարեկամներ են եղել: Այս փաստն, իհարկե, ինձ միշտ հայտնի էր, բայց այն, որ ես այդքան ճանաչված եմ Հայաստանում, չգիտեի…Ես այնքան շնորհակալ եմ բոլորից: Այո, Հայաստանում ունեմ ընկերներ: Նույնիսկ PR մենեջեր ունեմ այդտեղ, որի հետ ծրագիր ենք քննարկում Հայաստանում աշխատելու վերաբերյալ: Այնպես որ` միգուցե ինձ այստեղի նախագծերում էլ տեսնեք»: