Անձրևները կշարունակվեն
Հանրապետության տարածքում`
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ավելին․․․