Շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)
Վաղ առավոտից շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։
Քաղաքացիները Ծիծեռնակաբերդ են բարձրանում ծաղիկներով՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին հուշահամալիր են գալիս նաև տարբեր կոլեկտիվներ, պետական գերատեսչությունների աշխատակազմերը՝ խմբերով։
Մարդկանց հոսքը դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր սկսվել էր երեկվանից։ Երեկ կայացել էր արդեն ավանդական դարձած ջահերով երթը։