Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Socity

Հայաստանում և արտերկրում զինհաշմանդամների բժշկական ծախսերը պետք է հոգա պետությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է ամենատարբեր ոլորտների իրավական կարգավորումներին՝ վստահ լինելով, որ միայն իրազեկ քաղաքացին կարող է պաշտպանված լինել: Այս անգամ իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրույցում, ընդառաջելով նաև մեր ընթերցողների խնդրանքին, անդրադարձել ենք զինհաշմանդամների իրավունքներին:

Չիլինգարյանը նշում է՝ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս և ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների ձեռք բերած հիվանդությունների, ստացած վնասվածքների և խեղումների պատճառական կապի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից: «ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն սահմանափակման որևէ մեկի կողմից: Պետությունը պատասխանատվություն է կրում զինծառայողների իրավունքների պաշտպանության համար և զինծառայողների սոցիալական ու իրավական պաշտպանության գլխավոր երաշխավորն է: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում վնասվածք ստացած անձինք, որոնք ունեն հաշմանդամության համար հիմք հանդիսացող ակնհայտ խնդիրներ, հիմնականում՝ վերին և ստորին վերջույթների ամպուտացիա կամ օրգանիզմի կառուցվածքային անդառնալի այլ խախտումներ, ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներ, արդեն իսկ ենթարկվում են բժշկասոցիալական փորձաքննության։ Ցավոք, 44-օրյա պատերազմի ընթացքում վնասվածք ստացած զինապարտների և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, պահեստազորում հաշվառված քաղաքացիների, կամավորականների, քաղաքացիական անձանց թվի վերաբերյալ հստակ տվյալներ դեռևս չկան: Հստակ է մեկ բան՝ պատերազմի այն մասնակիցները, որոնք վնասվածքի արդյունքում ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար պետք է իրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում, որի ծախսը պետք է հոգա պետությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրված է տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա: Բացի դա, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանք ենթակա են պատասխանատվության, եթե մեղավոր են զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում: Իրավաբանը տեղեկացնում է՝ քաղաքացիական և զինվորական, այդ թվում՝ Արցախի քաղաքացիների դեպքում, անձանց հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննությունները) իրականացվում են կառավարության 2006 թ.-ի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ հաստատված կարգով։ «Կարգի 9-րդ կետի համաձայն՝ անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում հիվանդության, վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ, նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո: Բացառություն են կազմում առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած՝ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, այդ թվում նաև անդամահատումների դեպքերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փաստում է, որ ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձն առձեռն, փոստային, էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հեռախոսազանգով դիմում է իր բնակության կամ փաստացի վայրը սպասարկող ԲՍՓ բաժին: Դիմումի հետ ներկայացնում է առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները բժշկական օգնությամբ ապահովվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 33-րդ հոդվածով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով:
 «Այդ օրենքի 33րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման, ծագած հիվանդության՝ ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է արտերկրում: Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է պետբյուջեի միջոցների հաշվին: Արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս, առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք, խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ, եթե ստացած վնասվածքը, խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է:

Ավելին․․․