ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ հայ ընտանիքների համար այդ նպատակին հասնելը պատվի ու արժանապատվության հարց էր. Աշոտ Ղուլյան
Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին հաճախ կարելի է լսել. «Իսկ ի՞նչ է մեզ տալու ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումը»: Կարելի է հասկանալ համընդհանուր ապատիայի ֆոնին այսպիսի հարցադրումների տարածվածության հիմքերը, բայց այդքանով հանդերձ դրանք շատ վնասակար են ու նույնիսկ վտանգավոր և ահա թե ինչու.
1.1915թ. և հաջորդ տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր, որ մի կերպ փրկվել ու մազապուրծ հասել են տարբեր երկրներ, նպատակ են դրել, իսկ ավելի ստույգ՝ ուխտ են արել իրենց հարազատներին խոշտանգած ու ոչնչացրած ոճրագործներին պատմության դատաստանի առաջ կանգնեցնելու մասին: Եվ այդ նպատակին իրենց հնարավորությունները, ջանքերը և նույնիսկ կյանքն են նվիրել 4-5 սերունդներ, նույն հայերի ժառանգները: ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ հայ ընտանիքների համար (ճանաչում և հանդիպել եմ այդպիսի տասնյակ ընտանիքների) այդ նպատակին հասնելը պատվի ու արժանապատվության հարց էր: Այս դեպքում տեղին կլինի ասել՝ բոլորիդ վարձքը կատար: