Տիգրան Արզաքանցյանի ֆենոմենը
Դեռևս անորոշ են տեղեկություններն այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն մասնակցելու առաջիկա գործընթացներին, սակայն քաղաքական դաշտում արդեն ալեկոծություն է սկսվել։ Դա նշանակում է, որ քաղաքական դաշտի դերակատարները գիտեն, որ նա քաղաքականության մեջ կարող է լուրջ դերակատարում ստանձնել՝ հաշվի առնելով Արզաքանցյանի արտաքին կապերը, ներքին ռեսուրսները, ինչպես նաև Հայաստանում երկար տարիներ ծավալած արդյունավետ գործունեությունը։ Նրան ճանաչողները փաստում են, որ ինչ գործ Արզաքանցյանը ձեռնարկել է, հաջողությամբ է պսակվել։ Թերևս դա է նրա ֆենոմենը։ Նաև դա է պատճառը, որ քաղաքական որոշ շրջանակների մոտ անհանգստություն կա նրա՝ հավանական վերադարձով, որովհետև նման դեպքերում քաղաքական դաշտում թույլ ու անկարող ուժերի գործունեության դաշտը նեղանում է, իսկ հաջողության հասնելու հեռանկարը նվազում։ Այդուհանդերձ, Տիգրան Արզաքանցյանի քաղաքական հայտը դաշտում առկա վակուումը փակելու օբյեկտիվ հնարավորություն կարող է առաջ բերել՝ նրան դարձնելով քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներից մեկը։
Վարդան Ավագյան