Իլհամ Ալիևը խոսել է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսյան երկրների սոցիալ-տնտեսական հանձնաժողովի 77-րդ նիստի ժամանակ խոսել է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ «Ադրբեջանն ունի կարեւոր ներդրում Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների հետ կապված»։
«Ներկայումս մենք աշխատում են «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» նախագծի շուրջ, որը կլինի բաղկացուցիչը Արեւելք-Արեւմուտք միջանցքի եւ կկապի Ասիան Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի տարածքում։ Այդ միջանցքը կօգնի ուժեղացնել Ադրբեջանի դիրքերը որպես տրանսպորտային լոգիստիկ կենտրոն Եվրասիայում»։ Ալիեւը հրավիրել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնի երկրներին մասնակցել այդ նախագծին։