Թուրքիայի դրոշը վառելուց օգուտ չկա, իսկ վնաս, ցավոք, կլինի․ Սոս Ջանիբեկյան
Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սասունցիներ ջան, Մշեցիներ ջան, էդտեղ կանգնած ՀԱՅրենակիցներ ջան, ես Ձեր ցավը տանեմ , դաշնակներ ջան էլի հարց չկա ... Բայց գիտե՞ք չէ, որ վառում եք էն երկրի դրոշներն այս պահին, որտեղ հենց հիմա ՀԱՅ գերիներ կան ... էլի հարց չկա , ես էլ կվառեի ... բայց ինձ թվումա դրանից օգուտ չկա, իսկ վնաս, ցավոք, կլինի... գերիներին մի բան, որ լինի պռոստը ուրիշ բաների վրա չգցեք...»։