Հայաստանը չի պարտվել, պարտվել է Փաշինյանը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
news-front.info-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է տարածքների ցուցադրական «գրավում» կազմակերպել: Ո՛չ օրենքը, ո՛չ էլ բարոյականությունը նշանակություն չունեն: Օրինակ՝ ներկայումս օրենքով արգելված է նախընտրական արշավ անցկացնել, բայց նա ընտրական կարգախոսներով և հանրահավաքներով դա անում է՝ շրջում է երկրով մեկ: Եվ ինչպես յուրաքանչյուր հանցագործ, նա նույնպես որոշել է վերադառնալ հանցագործության վայր՝ սահման դարձած Սյունիք: Նա մտածում էր, որ հիմա հաջողության կհասնի: Նա կարծում էր, որ «ընդդիմությանը» ջախջախելուց հետո կարողացել է անցնել ընտրությունների օրակարգին, որով կօրինականացնի Արցախի հանձնումը, և հիմա մնում է միայն խորհրդանշորեն հաղթել Սյունիքում այնպես, ինչպես դեկտեմբերի 19-ին, մոբիլիզացնելով պետական պաշտոնյաներին և մի շարք համախոհների, ներխուժեց Եռաբլուր, որտեղ զոհված հերոսների գերեզմանների մոտ վանկարկեցին «Նիկոլ վարչապետ»:
Հիմա նույն կերպ նա պետք է հաղթեր Սյունիքում, բայց դա չստացվեց. համայնքների մեծ մասում նրան վատ են ընդունել: Բայց նրան վատ են ընդունել միայն այնտեղ, որտեղ մարդիկ ուղղակիորեն տառապում են նրա կապիտուլ յացիոն քաղաքականությունից, իսկ Սիսիանը դեռ չի բողոքում, ինչպես և Արագածոտնը ու Գեղարքունիքը, որտեղ նրան ընդունել են աղ ու հացով: Եվ սա ամենամեծ ամոթն է բոլորի համար: Սյունիքը, որը սպառնում է գրավել Ալիևը, զգում է վերահաս ռիսկերը, չնայած նույնիսկ այնտեղ բոլորը չէ, որ միավորված են և պատկերացում ունեն կատարվածի մասին: Շատերը պատրաստ են դիմանալ նվաստացմանը և շարունակում են դանդաղորեն շարժվել դեպի նոր աղետ, որն անխուսափելի է դառնում, քանի որ Հայաստանի թշնամիները մնում են իշխանության մեջ:
Ավելին․․․