ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կայացել է Կոպիրկին-Ծառուկյան հանդիպումը
Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք»,-հայտարարել է ԲՀԿ նախագահը: Ռուսաստանի դեսպանը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Դեսպանն այդ հարցում կարևոր է համարել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի անձնական դերակատարումը:
Քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը,ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: