Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
Politics

Վարչապետը «Մաքուր Հայաստան է» ուզում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության նիստում վարչապետը մի շարք խիստ հանձնարարականներ է տվել՝ ուղղված ամբողջ երկրում աղբահանության կազմակերպմանը՝ արձանագրելով, որ իրավիճակը ողբերգական է: Վարչապետը, իհարկե, իրավացի է, Հայաստանում աղբահանությունը որևէ կերպ չի կարող բավարար համարվել, ճանապարհները պարզապես կեղտոտ են, ինչպես կեղտոտ են ժամանցի, հանգստի և զբոսաշրջային գոտիները:

Այս ամենը իրականություն է, սակայն մյուս կողմից մաքուր քաղաք, մաքուր երկիր ունենալու համար, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, նախ և առաջ հարկավոր է փոխել հասարակական հոգեբանությունը: Այս տեսանկյունից կոշտ միջոցառումները, տույժ ու տուգանքները չեն կարող որակական արդյունքի բերել, եթե չփոխվի մարդկանց պատկերացումներն ու երբեմն էլ սովորույթները:

Բացի այս, ընդունելով հանդերձ վարչապետի ճշմարտացիությունը, պետք է հնչեցնել հաջորդ հարցը՝ իսկ ինչի արդյունքում ենք մենք հայտնվել նման իրավիճակի առաջ, ինչի արդյունքում են կեղտոտ մեր հասարակական ու զբոսաշրջային վայրերը: Արդյոք միայն նրա, որ չկան համապատասխան ոստիկանական և վարչական կոշտ քայլեր, և այս իրավիճակը կարելի է փոխել տարբեր օրենքներ ընդունելով, թե այնուամենայնիվ, խոսքը գնում է ավելի խորը և արմատական խնդիրների մասին:

Ի վերջո, փաստն այն է, որ մաքուր երկիր կամ, ինչպես ասում է վարչապետը, մաքուր Հայաստան ունենալու համար բավարար չէ, որ քաղաքացիները ավտոմեքենաների պատուհաններից դուրս չնետեն ծխախոտատուփեր և այլ աղբ, քանի որ կան Հայաստանը շատ ավելի մեծ ծավալներով աղտոտող իրողություններ՝ սկսած արդյունաբերական թափոններից, վերջացրած կենցաղային աղբով:

Իսկ միգուցե այստեղ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա աղբամշակման լայնորեն կիրառելի պրակտիկա, ինչպես բազմաթիվ այլ երկրներում: Թերևս հարցը հենց այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, իրավիճակը գուցեև հնարավոր լիներ փոխել: Հակառակ դեպքում բովանդակային առումով շատ բան չի փոխվի, եթե ճանապարհներից հավաքված աղբը տեղափոխվի Նուբարաշենի կամ մեկ այլ աղբանոց, որոնցից տարածվող գարշահոտությունը կիլոմետրերով է տարածվում և սպառնում հսկայական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին:

Այս խնդիրը, ի դեպ, նոր չէ և տարիներ շարունակ սպասում է իր լուծմանը, որն այդպես էլ չի գալիս:

Մյուս կողմից, անշուշտ, պետք է շեշտել նաև, որ խնդիր կա նաև քաղաքացիների մտածելակերպի հետ կապված, քանի որ մեզանից շատերը, երբեմն նույնիսկ չգիտակցելով, կարող են կեղտոտել իրենց միջավայրը: Այստեղ արդեն հարկավոր են, այսպես ասած, համապատասխան հոգեբանա–դաստիարակչական աշխատանքներ այն մասին, որ մեր տունը չի վերջանում տան ցանկապատով, այլ որ ամբողջ երկիրն է և ցանկապատից դուրս նետված աղբը շարունակում է մնալ «տան» մեջ և աղտոտում մեր միջավայրը: Այստեղ թերևս վարչապետը ճիշտ է՝ կոշտ քայլերի մշակման հանձնարարականներ տալով:

Ի դեպ հետաքրքիր է նշել, որ եվրոպական և ամերիկյան մի շարք երկրներում տուգանք է նախատեսված նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիները աղբը թափում են առանց տեսակավորելու՝ պլաստիկ տարաներ, ապակյա տարաներ, սննդային մնացորդներ, կենցաղային այլ աղբ և այլն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում