Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
uncategorized

Արտակ Զեյնալյան. «Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելքի» օգտին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, թե «Ելքը» ընդունեց ընտրությունների արդյունքները և չբողոքարկեց, քանի որ ընտրակաշառք վերցնելու առթիվ որևէ հաղորդում չեղավ:

Ներկայացնում ենք մեր զրույցը «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ:

– Պարոն Զեյնալյան, առաջիկայում ՍԴ–ն քննարկելու է խորհրդարանի ընտրությունն անվավեր ճանաչելու առթիվ ՀԱԿ–ՀԺԿ դիմումը: Ի՞նչ ակնկալիք ունեք: «Ելքը» պատրա՞ստ է կորցնել 120 հազար քվե ու պատգամավորական մանդատներ:

– Եթե ՍԴ–ն գտնի, որ արդյունքները կեղծվել են և անվավեր ճանաչի կամ նշանակի վերաքվեարկություն, բնականաբար, այո: Մենք դա չենք կորցնելու, նոր ընտրությունների դեպքում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ կհավաքենք:

– Անցած ընտրություններում բազմաթիվ ահազանգեր եղան ընտրակաշառք բաժանելու հետ կապված: Ճի՞շտ եք համարում, որ «Ելքը» չմիացավ մյուս ընդդիմադիր ուժերին ու չդիմեց Սահմանադրական դատարան:

– Ընտրակաշառքի հիմքով «Ելք»–ը դիմում ներկայացրել է ԿԸՀ, որ կոնկրետ թեկնածուի՝ Առաքել Մովսիսյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչի՝ ասֆալտապատման խոստումների հետ կապված, և այդ որոշումը վիճարկել է դատարանում, այդ դիմումը մերժվել է: Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումները, որոնք եղել են, դրանց հիմքով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հեռանկար մենք չտեսանք, որ դիմեինք Սահմանադրական դատարան: Ընտրակաշառքն այս ընտրություններում ոչ միայն քրեականացված էր, այլև քրեական պատասխանատվությունից կազատվեին այն մարդիկ, ովքեր 3–օրյա ժամկետում դրա մասին հաղորդում կտային այդ մասին: Մենք այդպիսի ոչ մի հայտարարություն չստացանք, թեև ինտենսիվ աշխատում էինք այդ ուղղությամբ և կատարում բացատրական աշխատանքներ:

– Սակայն մամուլում եղան ընտրակաշառքների առթիվ բազմաթիվ ահազանգեր:

– Այո, մենք նաև հայտարարությամբ մեղադրանք ուղղեցինք իրավապահ մարմիններին, ովքեր անգործություն են ցուցաբերել և ակտիվ գործողություններով չեն բացահայտել այդ դեպքերը: Դրանք այնքան տարածված էին, որ իրավապահ մարմինները չէին կարող չունենալ այդ առթիվ օպերատիվ տեղեկություններ: Ավելին, մենք կարծում ենք, որ դա ուղղակի մի համակարգի մաս է կազմել: Սակայն մենք չունեցանք հայտարարություններ այն մարդկանցից, ովքեր որ ընտրակաշառք վերցրել էին ու ներկայացել էին իրավապահներին կամ դիմել էին մեզ:

– Նախորդ ընտրությունների ժամանակ էլ, կարծես, նման հաղորդումներ տվողներ չկային, սակայն «Ելք»–ում ներգրավված անձինք մասնակցում էին ընտրությունների բողոքարկմանը:

– Նախկինում մենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը, այլ հիմքով ենք դիմել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, դրանցում ընտրակաշառքի հիմքերը եղել են դրվագներ: Մեր ունեցած փաստական բազան այնքան է եղել, որ մենք կարողացել ենք ինքներս մեզ համոզել, որ ընտրությունների արդյունքներն անվավեր կարող են ճանաչվել: Հաշվի առնելով ՍԴ դիմելու մեր նախկին փորձը, այս ապացուցողական բազայով մենք հարմար չգտանք դիմել Սահմանադրական դատարան և մեր անդամների մոտ առաջացնել սպասում: Բնականաբար, եթե մենք պարտվեինք Սահմանադրական դատարանում, դա բերելու էր հիասթափության:

– Չե՞ք կարծում, որ հիասթափեցնող կարող է լինել նաև այն, երբ մարդիկ տեսնում են, որ ընդդիմության մի մասը գոհ է ընտրակաշառքով ընտրությունների արդյունքներից:

– Մենք ստացել ենք ավելի քան 120 հազար քվե, և այդ քվեները մեզնից չեն գողացել: Մենք այդքան քվե, որ ստացել ենք, կարողացել ենք պահել, և այդ քվեների նկատմամբ ոտնձգություն չի եղել: Ուրիշ բան, որ ընտրակաշառքով են քվեարկել մնացած մարդկանց մի զգալի մասը: Բայց մենք դա չենք կարողացել ապացուցել: Հայտարարությամբ ենք հանդես եկել իրավապահների անգործության մասին: Սակայն մեզ համար կարևոր է 120 հազար մարդկանց ձայնը, նաև կարևոր է, որ մարդիկ, որոնք ընտրակաշառքով են քվեարկել, տեսնեն, որ կա մի զգալի հատված մադկանց, ում ձայնը տեղ է հասնում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ավելացնելու այն մարդկանց քանակը, ովքեր որ հավատում են ընտրության արդյունքներին՝ անկախ, թե նրանք ում օգտին են քվեարկում: Կարևորը, որ նրանք քաղաքական որոշում կայացնեն ու մասնակցեն ընտրություններին և ազատ կամքի դրսևորմամբ քվեարկեն:

– «Ելք»–ը այլ ընդդիմադիրների կողմից մեղադրվեց իշխանության հետ համագործակցության մեջ: Նաև ասվում է, թե զինվորականների մի մասը քվեարկել է «Ելք»–ի օգտին:

– Այդ մեղադրանքներն այնքան չնչին են, մերկապարանոց ու անհիմն, որ ես դրանք լուրջ չեմ համարում: Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»–ի օգտին: Մենք այդպիսի վերլուծություն չունենք: Սակայն մեր նախընտրական ծրագրում կային դրույթներ, որոնք նաև ուղղված էին և՛ գործող, և՛ ապագա զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին: Մենք ունենք փաստ, որ հոգեբուժարաններն ու քրեակատարողական հիմնարկները 100%–ով քվեարկել են ՀՀԿ–ի օգտին՝ հիմնված կոնկրետ փաստերի վրա: Սակայն, թե ինչպես է բանակը քվեարկել, որևէ վերլուծություն չունենք: Մարգինալ մեղադրանքներ կարող են լինել:

– Մամուլի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունից հետո «Ելք»–ում փոխվել է տրամադրվածությունը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդեպ, քանի որ նա ընդամենը 520 ձայն է ապահովել իրենց դաշինքի համար:

– Չեմ կարդացել նման հրապարակում: «Ելք» դաշինքում նման խնդիր չկա և բոլորի կողմից կատարված աշխատանքի արդյունքն է այն, ինչը որ մենք ստացել ենք: Յուրաքանչյուր թեկնածու իր քարոզչությամբ բերել է ընդհանուր ձայներ: Արամ Սարգսյանն առաջադրվել էր չափազանց բարդ ընտրատարածքում և իր կողմից կատարված աշխատանքը կարևոր նշանակություն է ունեցել և՛ տվյալ ընտրատարածքում, և՛ ընդհանուր քարոզարշավի ժամանակ կատարվածը չափազանց կարևոր էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում