Բաքուն պատրասվում է դատի տալ Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրասվում է դատի տալ Հայաստանին:
«Վնասի հաշվարկման գործընթացը շարունակվում է, ներգրավված են օտարերկրյա փորձագետներ: Ինչպես գիտեք, մեր ծրագրերում է Հայաստանի դեմ միջազգային դատարաններ բողոք ներկայացնելը: Բնականաբար, մենք դա կանենք, և այս ոլորտում օտարերկրյա մասնագետները կօգնեն մեզ: Հայաստանը և նրա արտասահմանցի գործընկերները, ովքեր ապօրինի կերպով օգտագործել են մեր բնական պաշարները, կկանգնեն նաև միջազգային դատարանի առջև:
Քանի որ հայերի կողմից մեր ոսկու, պղնձի հանքավայրերի և այլ բնական պաշարների թալանը, ապօրինի շահագործումը համարվում է միջազգային հանցագործություն, և այդ ուղղությամբ նույնպես սկսվել են իրավական ընթացակարգեր: Արտասահմանցի գործընկերներն արդեն ներգրավված են այդ աշխատանքում », - ասել է Ալիեւը:
Ավելին․․․