Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Socity

Ամենացավալին այն է, որ նրա քաղաքական թիմում այդ նողկալի պահվածքին ծափահարողներ եղան. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անկախացումից հետո Հայաստանում միշտ խոսվել է մերիտոկրատիայից (ովքեր առաջին անգամ են հանդիպում այս տերմինին, առավել մանրամասն կարող են կարդալ՝ անցնելով հղումով...

Ակնհայտ է, որ 30 տարվա ընթացքում մեզ չի հաջողվել հասնել այդ բաղձալի նպատակին։ Այդ առումով, սակայն, վիճակը երբեք այսքան օրհասական չի եղել, ինչքան այսօր, երբ պաշտոններ ստանում են ոչ թե արժանիներն, այլ նրանք, ովքեր ուղղակի կհամաձայնեն աշխատել այս իշխանության հետ (վերաբերում է նոյեմբերի 10-ից հետո եղած նշանակումների ծանրակշիռ մեծամասնությանը...)։ Մի փոքր մանրամասնեմ.

Շատերը կհիշեն, որ մերիտոկրատիայի մասին խոսույթը հատկապես 2018թ-ի դեպքերից հետո շատ արդիական դարձավ։ Առաջին հայացքից թվում էր, թե խանգարող ոչինչ չկա, և դա իրագործելու համար իդեալական պայմաններ են ստեղծվել։ Բայց միայն առաջին հայացքից։ Կարճ ժամանակ էր պետք հասկանալու, որ ժողովրդական դժգոհության լայն ալիքը «մոդեռացնող» անձը կաշկանդվածություն, կոմպլեքսներ, ատելություն, անձնական խնդիրներ ունի խելացի, արժանի, վաստակաշատ, կայացած, պրոֆեսիոնալ, սեփական կարծիք ունեցող... մարդկանց հանդեպ։ Ինչու՞։ Որովհետև նա ինքը միջակություն է։ Ընդ որում, միջակություն է իր ամբողջ կյանքով՝ սկսած մանկությունից՝ բակից,դպրոցից մինչև ուսում և մասնագիտական կարիերա( լրագրություն), իսկ այժմ էլ երկրի վարչապետ։ Այդ կոմպլեքսների ապացույցներն անթիվ են։ Նշեմ զուտ վերջին թարմ դրսևորումներից մեկը։

Երբ հայտնի անձը երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, լինելով անձամբ միջակություն՝ ձախողված ղեկավար, կանգնում է ԱԺ բարձր ամբիոնի մոտ ու պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգայնագետ, ֆինանսիստ, դասախոս, Ազգային Ժողովի պատգամավորի հարցին (ընդ որում՝ շատ տեղին) արձագանքում է վիրավորական, իռոնիկ, լկտի տոնով, կարծես թե պատերազմ հաղթած առաջնորդ է, այլևս ամեն ինչ ասված է։

Հայտնի անձն իր այդ քայլով ուղղակի խաչ է քաշում բոլոր այն արժեքների վրա, որոնց մասին մանիպուլյատիվ խոսում է ցույցերի ժամանակ՝ ժողովրդավարություն, կրթության և գիտության առաջնահերթություն, մանկավարժի մասնագիտության կարևորում, մերիտոկրատիա, հաշվետվողականություն, պատասխանատվություն, քաղաքական կառուցողական բանավեճ և այլն։ Իրական վերաբերմունքն այն է, որը նա ցույց է տալիս իր առօրյա վարքագծով, ոչ թե խոսքով։

Ավելին․․․