Փաշինյանը ստում է պարզ մարդկանց, աներեսի պես համարձակվում մոտենալ իր մեղքով զոհված տղաների շիրիմներին․ Լեւոն Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի մարզային այցելություններին։
«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ...
Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»,- գրել է նա։