Գեներալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն Արշակ Կարապետյանին իրավուքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով դիմել է Վարչական դատարան:
Ավելի վաղ Խաչատրայնը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ ինքը թողնվել է կադրերի ռեզերվում։