Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer
World

Քաղաքական նոր իրողություններ թուրքական հանրաքվեից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 16–ի հանրաքվեն կարելի է շրջադարձային համարել Թուրքիայի պատմության համար: Խորհրդարանական կարգից գերնախագահականի անցումը փոխում է ոչ միայն և ոչ այնքան երկրի կառավարման ձևը, որքան դրա բովանդակությունը: Այսուհետ Թուրքիան կարելի է համարել իսլամական պետություն: Ճիշտ է, դժվար թե այն վերածվի ծայրահեղ իսլամականի, բայց որ նեոօսմանիզմի ու սուլթանիզմի գաղափարախոսությունը գերակայող է դառնալու, արդեն իսկ երևում է: Խիստ խորհրդանշական էր այն հանգամանքը, որ հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Էրդողանն այցելել էր սուլթանների դամբարան: Կրոնական գաղափարների ու զգացմունքների շահարկումը դառնալու է Էրդողանի հիմնական կռվաններից մեկը: Պատահական չէր, որ հանրաքվեում հաղթանակը Էրդողանը հայտարարեց «հաղթանակ արտաքին ու ներքին խաչակիրների դեմ»:

Ու հիմա, երբ հանրաքվեի արդյունքներն արդեն փաստ են (ճիշտ է, երկրի ներսում դեռ շարունակվում են բողոքի ցույցերը, բայց դրանք դժվար թե արդյունք տան` ինչպես հեղաշրջման փորձից հետո էր, այնպես էլ հանրաքվեից հետո Էրդողանը չի զլանա ընդդիմադիրներին ուղարկել այնտեղ, որտեղ իրեն պետք է), սկսվում է քաղաքականությունը: Բայց ինչպես գրում է The National Interest–ը, Էրդողանի արտաքին քաղաքականությունը դժվար թե շատ փոխվի:

Երբ Եվրոպայի խորհուրդը հայտարարեց, որ «հանրաքվեն ընդհանուր առմամբ չի համապատասխանել ԵԽ չափանիշներին», ԵԱՀԿ–ն էլ կրկնեց նույնը, Էրդողանն ու Չավուշօղլուն Եվրոպային խորհուրդ տվեցին «իմանալ իրենց տեղը»:

Բայց Եվրոպայի պատասխանն էլ բավականին կոշտ եղավ: «Անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները և կենտրոնանալ համագործակցության մասին պայմանագրի մշակման վրա»,– Twitter–ի իր էջում գրեց պաշտոնական Անկարայի գլխավոր եվրոպացի քննադատներից մեկը` Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Իսկ ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդն զգուշացրեց Անկարային, որպեսզի վերջինս «զգույշ լինի հանրաքվեից հետո իր հետագա գործողություններում»:

Փոքրիկ շեղում` 2019 թ. Թուրքիայում սպասվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Եվ հանրաքվեի արդյունքներն էլ ուժի մեջ են մտնելու այդ ընտրություններից հետո միայն: Իսկ մինչև 2019 թ. հայտարարվելու է անցումային շրջան: Ուստի այդ շրջանում էլ Էրդողանի հակաեվրոպական հռետորաբանությունը դժվար թե նվազի:

Ուշագրավ է ԱՄՆ–ի արձագանքը: Հանրաքվեից հետո Թրամփը զանգահարել և շնորհավորել է Էրդողանին: «Նախագահ Թրամփը փորձում է «Ամերիկան դարձնել կրկին հզոր»` ուժեղացնելով երկկողմ կապերը կարճաժամկետ գործարքների ու պրագմատիկ տրանսնացիոնալիզմի միջոցով»,– գրում է The National Interest–ը: Սպիտակ տանն առանձնապես չհետաքրքրեցին եվրոպացի դիտորդների մտահոգիչ զեկույցները: Իսկ պատճառը, թերևս, Սիրիան է: Ամերիկյան ավիահարվածներից հետո Թուրքիան պաշտպանեց Թրամփին ու դա այն դեպքում, երբ գտնվում էր ՌԴ–Թուրքիա–Իրան եռյակում: Մի կողմից, ԱՄՆ–ն խնդիր ունի իր ազդեցության ծիրում պահել Թուրքիային` հեռացնելով ՌԴ–Իրան դաշինքից, մյուս կողմից, նաև Թուրքիայի միջոցով վերահսկել Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը, որը, ի դեպ, արդեն հասցրել է շնորհավորել Էրդողանին հանրաքվեում տարած հաղթանակի առթիվ: Իսկ Թուրքիայի համար այս պահին գլխավորը թերևս քրդական հարցն է, ավելի ճիշտ` Քրդական պետության ստեղծումը չթույլատրելը: Շատ փորձագետներ համարում են, որ սահմանադրական փոփոխությունները նույնպես որոշ առումով միտված են եղել այդ խնդրին: Իր արդեն նախկին համակարգով, նաև Բրյուսելի պնդմամբ կատարած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Թուրքիան իրեն գիտակցում էր որպես բազմազգ և բազմակրոն միավոր: Դրա հետևանքով քաղաքական ասպարեզ մտավ նաև քրդական հարցը: Առաջացավ Թուրքիայի դաշնայնացման խնդիր: Ու հիմա, սահմանադրական փոփոխությունների արդյունքում, այդ վտանգները որոշ չափով մեղմվում են: Կենտրոնաձիգ իշխանության պարագայում, հաշվի առնելով նաև Էրդողանի մարդկային որակներն ու գաղափարական, քաղաքական նկրտումները, որևէ ներքին շարժում արմատախիլ կարվի ամենակոպիտ ձևերով, առանց այլևայլությունների:

Իսկ Ռուսաստանն ու Իրանն առայժմ խիստ զուսպ են իրենց գնահատականներում` հանրաքվեն Թուրքիայի ներքին գործն է և իրենք հարգանքով են վերաբերում թուրք ժողովրդի կամարտահայտությանը:

Ըստ ամենայնի, այժմ բոլոր կողմերը, ներառյալ Թուրքիան, մշակում են նոր մարտավարություն` հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները: Իսկ թե դեպքերն ինչպես կզարգանան, ցույց կտա ժամանակը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում