Նիկոլ Փաշինյանը երեկ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք է տվել
Լևոն Զուրաբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքի համաձայն, Լևոն Տեր֊Պետրոսյանը 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան առաջարկել է ընդունել Մինսկի խմբի համանախագահների պլանը /որի վերջին տարբերակը ներկայացվել է 2019 թվականի հունիսին, տե՛ս պլանի բովանդակությունը ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնական հրապարակման մեջ/։ Համաձայն այդ պլանի՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեին հինգը շրջանները, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը ամբողջ ԼՂԻՄ֊ի և Լաչինի ու Քելբաջարի շրջանների նկատմամբ, իսկ այդ շրջանների վերադարձը կապվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծման հետ, այսինքն՝ թողնվում էր ապագա սերունդներին։ Հաստատվում էր խաղաղություն, որի պայմաններով Ադրբեջանը ստանձնում էր ուժի չկիրառման միջազգային պարտավորություն։ Որպես լրացուցիչ երաշխիք տեղակայվում էին խաղաղապահ զորքեր։
Ավելին․․․