Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Region

Թուր­քի­ա­յի գրե­թե բաց ներգ­րավ­վա­ծու­թյան շնոր­հիվ հա­յե­րը մի­ա­վոր­ման սկզբնա­կետ են ստա­ցել, այն է՝ ամեն գնով մա­հա­ցու թշնա­մուն դի­մագ­րա­վե­լու մո­տի­վա­ցի­ան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

jpgazeta.ru-ն ««Ղարաբաղյան հանգույց». Ալիևի գլխավոր սխալի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ անցել է արդեն վեց (իրականում՝ հինգ-«Փաստ») ամիս, այսպես կոչված, «վեցշաբաթյա պատերազմի» թեժ փուլի ավարտից, որի օգնությամբ Իլհամ Ալիևը փորձեց արմատապես ու միանշանակ կտրել «ղարաբաղյան հանգույցը»: Վեց ամիսը բավարար ժամանակահատված է, որ, ելնելով գործողությունների ընթացքից, որոշակի եզրակացություններ լինեն: Եվ դրանք հիասթափեցնող են Ադրբեջանի համար: Ալիևը ոչ թե հանցանք է գործել, այլ ավելի վատ է գործել. նա կոպիտ սխալ է թույլ տվել: Կարելի է հասկանալ, թե ինչու է նա դիմել Թուրքիայի օգնությանը, բայց չի կարելի ներել նրան այն եռանդը, որի արդյունքում թուրքերը ազդել են ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման փորձի վրա և հիմա էլ ամբողջ աշխարհին ցույց են տալիս իրենց ներկայությունն Ադրբեջանում:

Բանն այն է, որ ԶԼՄ-ների համար գեղեցիկ պատկեր ստանալով և սուլթան Էրդողանի՝ նոր Բարձր դռան օգնությամբ և մասնակցությամբ իրոք ազատագրելով հայերի կողմից վերահսկվող ադրբեջանական որոշ հողեր, Ալիևը մեծ խնդիրներ է ստեղծել ապագայի համար: Այս պատերազմը աշխարհի համար հաստատեց այն թեզը, որ ադրբեջանցիներն ու թուրքերը միատեսակ են, ուստի Բաքուն նույնպես պետք է պատասխանատու լինի 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար: Այսինքն, ստացվում է իդեալական տարբերակ՝ ապաշխարել քաղաքակիրթ մարդկության առաջ և վճարել Հայաստանին: Ոչ մի դեպքում չէր կարելի Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել Բաքվի Հաղթանակի շքերթին: Դա արևել յան խորամանկություն չէ, դա հարգանքի դրսևորում չէ, դա ընդամենը քաղաքական կարճատեսություն է:

Ակնհայտ է, որ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը, որը գտնվում է տնտեսական և ռազմական առումով շատ ավելի զարգացած մեծ երկրների միջև, ստիպված է որոշակի ճկունություն ցուցաբերել, բայց կան բաներ, որոնք չի կարելի թույլ տալ: Միգուցե Իլհամ Ալիևը իրեն զգում է հետխորհրդային տարածքի ամենախորամանկ և խոհուն բազմավեկտոր քաղաքական գործի՞չ (Լուկաշենկոյից հետո), և համարում է, որ եթե վերահսկում է նավթն ու գազը, ապա լծակներ ունի՞ Էրդողանի վրա՝ կապված գազամուղների և նավթամուղների համատեղ նախագծերի հետ: Եթե Պուտինը կարող է, ապա ես ինչո՞ւ չեմ կարող, հա՞: Համենայն դեպս, հարգելի Իլհամ, Պուտինը երեք գերտերություններից մեկի առաջնորդն է՝ միջուկային գերտերությունների, և եթե թուրքական տանկերը գնան Մոսկվայի վրա, ապա նա պարզապես Թուրքիան կփոշիացնի: Իսկ ի՞նչ կանեք դուք, հարգելի նախագահ Ալիև, եթե թուրքական տանկերը գնան Բաքվի վրա՝ խաղաղարար առաքելությամբ, կասպիական ապստամբ վիլայեթներում կարգուկանոն հաստատելու համար: 

Դուք, հարգելի Իլհամ, հավանաբար չեք կարդում թուրքական և հայկական թերթերը: Իսկ նրանք արդեն միաձայն գրում են. «Մեկ ժողովուրդ՝ երկու երկիր»: Միայն նրանց նպատակներն են տարբեր: Թուրքական թերթերը բնակչությանը պատրաստում են նավթա-գազային երկրի անեքսիային: Ինչո՞ւ դա չանել, եթե նույն թուրքերն են ապրում նաև այնտեղ: Դե, ոչ այնքան նույնը, կարգով ցածր, բայց թուրք: Իսկ աշխարհի բոլոր զարգացած երկրներում հայկական լրատվամիջոցներն ու լոբբիստական կառույցները այժմ հնարավորություն ունեն բարձրաձայնել օսմանյան արշավանքի մասին, որի անմիջական նպատակն է ոչնչացնել հայկական պետությունը և կրկնել 1915 թվականի ցեղասպանությունը: Եվ մի թերագնահատեք հայկական քարոզչության հզորությունը: Մտածող ընթերցողը կարող է նկատել, որ Ռուսաստանի Կայսրության ավերակների վրա քաղաքացիական պատերազմի և հետո ԽՍՀՄ փլուզման պահին հայերի և ադրբեջանցիների միջև շատ վատ բաներ են տեղի ունեցել: Բայց ընդհանուր քաոսի պայմաններում փոխադարձ էթնիկ զտումները պետությունների կողմից իրականացված ընդհանուր ցեղասպանություններ չեն եղել: Ալիևի ամենամեծ խնդիրն այժմ այն է, որ ռազմական հաղթանակ տանելով՝ նա այլևս չի կարողանա հակամարտությունը տեղափոխել զուտ քաղաքական հարթություն:

 

Հակամարտության մեջ Թուրքիայի գրեթե բաց ներգրավվածության շնորհիվ հայերը միավորման սկզբնակետ են ստացել, այն է՝ ամեն գնով մահացու թշնամուն դիմագրավելու մոտիվացիան: Բարձր դռան կայսերական վեհության ֆանտոմային ցավերից տանջված Ռեջեփ Թայիփովիչը, ի միջի այլոց, առանձնանում է ոչնչից թշնամիներ ձեռք բերելու հազվադեպ ունակությամբ: Տեսանելի անցյալում նրանից լավ դա միայն Հիտլերն է արել: Եվ դա Ալիևի մեկ այլ մեծ խնդիրն է: Ի՞նչ կլինի, եթե, օրինակ՝ պարոն Էրդողանը փոխադարձ քաղաքավարության շրջանակներում պնդի Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը: Եվ, ի պատասխան, Հունաստանը Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ կվերցնի ու կդադարեցնի ադրբեջանական գազի մատակարարումը Ադրիատիկ գազատարով: Եվ կարիք չկա ապավինելու այն փաստին, որ Եվրոպան ոչ մի տեղ էլ չի կորչի առանց նավթի և գազի, և միևնույն ժամանակ կարելի է մատնանշել «Գազպրոմի» «Հյուսիսային հոսք 2» -ի փորձը: «Գազպրոմին» և «Հյուսիսային հոսք 2» -ին աջակցում է միջուկային մի գերտերություն իր ողջ հզորությամբ:

Ավելին․․․