Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախկինում պատրաստ է եղել վերականգնել Ղարաբաղն ու ոտքի կանգնեցնել Հայաստանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախկինում պատրաստ է եղել վերականգնել Ղարաբաղն ու ոտքի կանգնեցնել Հայաստանը, եթե Երեւանը համաձայներ խաղաղ կարգավորել հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հավելելով, որ համապատասխան առաջարկը իր միջոցով է փոխանցվել։
Ապրիլի 13-14-ին գտնվելով աշխատանքային այցով Բաքվում, Լուկաշենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպումից հետո արդեն պատասխանել է լրագրողների հարցերին։ Беларусь 1-ը ցուցադրել է մի դրվագ, որտեղ Լուկաշենկոն ասում է․ «Ես, իհարկե, երբ այլեւս նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ, որ Իլհամ Հեյդարովիչը առաջարկել է հայ ժողովրդին եւ Հայաստանի ղեկավարությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար։ Առաջարկներից մեկը այսպիսին է եղել։ Նա ինձ ասել է․ «Լսիր, արի դու հայերին փոխանցիր, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, որ ես ոչ միայն պատրաստ եմ Ղարաբաղը վերականգնել, այլ նաեւ Հայաստանը ոտքի կանգնեցնել։ Ես չեմ ասի նույնիսկ այն գումարի չափը, թե որքան եմ պատրաստ միանգամից վճարել։ Փոխանցիր, որ խաղաղությամբ կարգավորեն հարցը»,- ասել է Լուկաշենկոն, մանրամասնելով, որ այդ ժամանակ նավթի մեկ բարելն արժեր 100 դոլար։ Լուկաշենկոն նաեւ ասել է, որ Հայաստանի նախկին ղեկավարները, մինչեւ Փաշինյանը, դա մերժել են։
Ավելին․․․