Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Economy

«Անորոշությունները բավականին շատ են. դեռ կարող են գնաճային որոշակի ցնցումներ առաջանալ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանի խոսքով, դրամի արժեզրկումը սպասելի էր՝ հաշվի առնելով մի շարք գործոններ:

Շեշտելով համավարակի և պատերազմի հետևանքների մասին՝ «Փաստի» հետ զրույցում նա նշեց .«Տնտեսական ակտիվությունը բավականին նվազել է: Ունենք առևտրաշրջանառության տեմպերի անկում, նվազում ներմուծման և հատկապես արտահանման մասով: Բավականին մեծ չափով պակասել են նաև ներդրումային հոսքերը: Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը սպասելի երևույթ էր»:

Խոսելով դրամի արժեզրկման ազդեցության ու հնարավոր հետևանքների մասին՝ Ջ. Թադևոսյանը մի քանի գործոնի մասին շեշտեց. «Շուկայում ամենավտանգավոր և ամենաանհանգստացնող միտումն այն է, որ դրամային ավանդների նկատմամբ վստահությունը բավականին պակասում է: Նկատենք, որ 2021 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արտարժույթային ավանդները 6,4 տոկոսով կրճատվել էին: Եվ այս տեմպերը շարունակվում են, ինչը վկայում է արտարժույթի արտահոսքի մասին: Այդ երևույթը ևս կարող է շուկայում համապատասխան պահանջարկային ֆոն ստեղծել, ինչի արդյունքում դոլարը կարող է արժևորվել: Բացի այդ, ես վտանգ եմ տեսնում նաև ապագայում արտաքին պարտքի միտումների առումով. քանի որ մեր պարտքի մեծ մասը դոլարային է, այստեղ դարձյալ դրամի արժեզրկումն ու դոլարի արժևորումը կարող է բացասական էֆեկտ առաջացնել: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ դրամի արժեզրկումը կարող է խուճապային տրամադրություններ առաջացնել հանրության մեջ: Եվ այս առումով շատ դրական եմ համարում Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիաներ իրականացնելու որոշումը: Ի դեպ, արդեն երեկ փոխարժեքի նվազման առումով որոշակի շարժ կար»:

Ըստ մեր զրուցակցի, միգուցե դրամի արժեզրկումն այդքան սարսափելի և անհանգստացնող չէր, որքան դրանից բխող հնարավոր հետևանքներից մեկը՝ վստահության պակասը. «Եվ այս առումով դրամի արժևորումը կարող է որոշակի վստահություն առաջացնել ազգաբնակչության և գործարար միջավայրում, ինչը շատ կարևոր է»:

Առանձին անդրադառնալով գնաճի միտումներին՝ Ջ. Թադևոսյանը նշեց, որ համաշխարհային շուկայում ցորենի, շաքարավազի և որոշ ապրանքների գների բարձրացումը, բնականաբար, իր արձագանքը պետք է ունենար նաև մեր շուկայում: «Հաշվի առնենք նաև ներմուծման ծավալների կրճատումը: Գուցեև ներմուծողները փորձում են կրած վնասները որոշակիորեն փոխհատուցել այն քիչ խմբաքանակի միջոցով, որը ներմուծում են: Այսինքն, փորձեն շահույթի մարժան ավելացնել, ինչն իր հերթին կարող է ազդեցություն ունենալ գնաճի վրա: Գործոն կարող է լինել նաև համաշխարհային շուկայում հանքահումքային ապրանքների, օրինակ՝ պղնձի գների բարձրացումը: Նավթի գինը ևս որոշակի կայունություն ու աճ է գրանցել: Բնականաբար, այս գործոնները չեն կարող չանդրադառնալ մեր տեղական արտադրության, ներքին շուկայի ու գնաճի վրա: Իսկ քանի դեռ կա համավարակը, ամբողջ աշխարհն էլ անորոշությունների մեջ է, այս միտումները կարող են շարունակվել: Կենտրոնական բանկը շարունակում է որոշակի գործիքներ կիրառել գնաճը կարգավորելու համար, բայց, բոլոր դեպքերում, սպասումներն ու անորոշությունները բավականին շատ են: Այնպես որ, դեռ կարող են գնաճային որոշակի ցնցումներ առաջանալ, գնաճի շարունակականություն կարող է նկատվել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պարագայում պատասխանատու մարմինները հատկապես ուշադիր պետք է լինեն առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների նկատմամբ, որպեսզի կանխեն գների չհիմնավորված բարձրացումները:

 

Ինչ վերաբերում է տնտեսության ընդհանուր իրավիճակին, անկման տեմպերին, նա նշեց. «Մեզ մոտ տնտեսական ակտիվության անկում գրանցվեց: Այս պայմաններում կառավարությունը 2021 թ. կանխատեսում է 3,2 տոկոս աճ, իսկ ԿԲ-ն այն իջեցրեց մինչև 1, 4 տոկոս, Համաշխարհային բանկի կանխատեսումները մի քիչ ավելին են: Այդուհանդերձ, այս շարունակվող անորոշությունների և համավարակի պարագայում էական աճ ակնկալելը, կարծում եմ, իրատեսական չէ: Իհարկե, անկման դինամիկան մի փոքր պակասում է, բայց դեռ վաղ է այդ միտումը դիտարկել տնտեսության վերականգնման համատեքստում: Հիշենք, որ հատկապես 2020 թ. ապրիլին շատ խոր անկումներ ունեցանք: Բնական է, որ 2021 թ. հաջորդ եռամսյակում կարող է մի փոքր ակտիվություն դրսևորվել զուտ ցուցանիշների բազայի համեմատությամբ, բայց 3,2 տոկոս տնտեսական աճ ունենալու ակնկալիքն այդքան էլ իրատեսական չէ: Մենք կարող ենք առնվազն վերականգնողական որոշակի կեցվածք դրսևորել, բայց դինամիկ ու բարձր տեմպեր ակնկալելը 2021 թ. համար վաղ է: Ընդամենը կարելի է վերականգնել կորուստները, վստահության որոշակի հարթակ ստեղծել, որի հիման վրա 2022 թվականից նոր միայն կարելի է աճ կանխատեսել»:

Աննա Բադալյան
Ավելին․․․