Ո՞վ է խանգարում իշխանությանը պատշաճ պատասխան տալ ապակառուցողական ու հակահայ Ալիևին
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է.
Ազգային ժողովում Ալիևի հակահայ քաղաքականությանն ուղղված պատագամավորական ելույթները դիվանագիտորեն ծանրակշիռ պատասխան չեն և մեծ հաշվով չեն օգնելու նրա հետագա հայտարարությունների ու քայլերի կանխարգելմանը։ Իսկ ինչու՞ պիտի բանը հասներ պուրակ բացելուն, հայ զոհված զինվորի մանեկեն ցուցադրելուն, որ նոր հայտարարեիք, թե հարևան պետությունը ֆաշիստ է։ Բոլոր հայտարարությունների ժամանակագրությունն ու բովանդակությունը հրաշալի հիշվում է։
Ի՞նչ ունենք այսօր։ Ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս հայատարարություններով՝ հնչեցնելով հայկական կողմի հասցեին տարատեսակ անհիմն մեղադրանքներ, միջազգային հանրությանն ապակողմնորոշող քայլեր է իրականացնում՝ չկատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ ստանձնած պարտավորությունները, դե ֆակտո ընդունում է, որ ունի հայ ռազմագերիներ, սակայն հրաժարվում է վերադարձնել նրանց՝ ոտնակոխ անելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը։ Եվ այս ամենից հետո կգտնվե՞ն իշխանության ներկայացուցիչներ, ովքեր կարող են ասել, թե ինչ-որ մեկը խանգարում է արտաքին քաղաքական բլոկի պատասխանատուին կամ վարչապետին դիվանագիտորեն կոռեկտ ու տղամարդավարի պատասխան տալ ապակառուցողական ու հակահայ Ալիևին։