Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Մեր երկրի քաղաքական դաշտը և այնտեղ կատարվող ամեն ինչ վերահսկվում է Բաղրամյան 26–ից «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը

– Պարոն Մակեյան, տրամաբանակա՞ն էին, արդյոք, այս ընտրությունների արդյունքները:

– Տրամաբանությունը նայած թե որ հարթության մեջ ես դիտարկում: Եթե դիտարկում ես այն հարթության մեջ, որ չէր գործում ընտրական համակարգը, ու իր գործն էր անում ընտրակաշառքը, ապա տրամաբանական էր:

Իսկ եթե լիներ իրական ընտրություն, այսինքն` իրական ընտրական համակարգի պարագայում այդ արդյունքները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Որովհետև այդ դեպքում պետք է Հանրապետական կուսակցությունը ընտրական նվազագույն շեմը հաղթահարելու խնդիրներ ունենար:

Փաստացի մեր երկրում ընտրություն չի եղել, եղել է համատարած ընտրակաշառքների բաժանում: Այնպես որ, այս պարագայում ընտրությունների մասին խոսելն իսկ անիմաստ է:

– Բայց, համենայն դեպս, ժողովուրդն իր ցանկությամբ գնաց ու ընտրեց: Իր ձայնը տվեց Հանրապետական կուսակցությանը: Դրան ինչպե՞ս եք նայում:

– ժողովուրդը մեծավ մասամբ, հայհոյելով, անիծելով Հանրապետական կուսակցությանը և նրա լիդեր Սերժ Սարգսյանին, բայց այլընտրանք չտեսնելով ընդդիմադիր դաշտում, գնաց ընտրակաշառքի հետևից: Բանն այն է, որ մեր երկրում չկա, ձևավորված չէ քաղաքական ուժեղ բևեռ, որպեսզի ժողովուրդը նրա հետ հույսեր կապի: Ուստի այս ամենի հետևանքով քվեարկեց ընտրակաշառքի տրամաբանությամբ ու ձայնը տվեց Հանրապետական կուսակցությանը:

– Կարելի՞ է ասել, որ մեր քաղաքական դաշտն այնպես է ամայացված, որ ժողովուրդն այլևս ընտրության հնարավորություն չունի:

– Ճշմարտությունն այն է, որ շուրջ 20 տարի է, ինչ քաղաքական դաշտը համակարգված ոչնչացվում է, փորձ են անում ստեղծել իրենց քիմքին հաճելի քաղաքական մթնոլորտ: Ուստի և «ի հայտ են գալիս» իրենց ձեռնտու քաղաքական կուսակցություններ: Եվ սա բնական է, որովհետև եթե երկրում չի գործում ընտրական համակարգը, ապա այդ պարագայում հնարավոր չէ, որ կայանա քաղաքական դաշտը կամ կայանան քաղաքական իրական կուսակցությունները:

Մեր երկրի ողջ քաղաքական դաշտը և այն, ինչ կատարվում է այդ դաշտում, ամբողջությամբ վերահսկվում է Բաղրամյան 26–ից: Սա միանշանակ է: Սկզբնական շրջանում այնտեղ նստած էր Ռոբերտ Քոչարյանը և քաղաքական դաշտը նա էր վերահսկում: Ապա նրան հաջորդեց Սերժ Սարգսյանը, ով էլ ավելի կատարելագործեց կեղծիքի համակարգը:

Ուստի Հայաստանում քաղաքական դաշտի, քաղաքական կուսակցությունների և ընդհանրապես ընտրությունների մասին խոսելն անիմաստ է:

– Իսկ կարելի՞ է ասել, որ այսօր մեր երկրում բազմակուսակցական համակարգը միֆ է ընդամենը: Փաստացի գոյություն ունի միակուսակցական համակարգ` միահեծան իր իշխանավորներով:

– Հայաստանում նույնիսկ ձեր ասած ձևակերպումը գոյություն չունի: Սա բանդա է, որ զավթել է իշխանությունը և որևէ կերպ չի ցանկանում այն վերադարձնել ժողովրդին:

Եվ այս հարցում իրենց դերակատարությունն ունեն քաղաքական տարբեր ուժեր, կուսակցություններ: Հեռու չգնանք` երբ ձևավորվեց 4+4+4 ֆորմատը, հայտարարում էին ժողովրդավարության հաղթանակի մասին, որ այլևս ընտրակեղծիքը բացառվում է և այլն, և այլն: Այդ ֆորմատի ձևավորմանը մասնակից ուժերն էլ հենց փաստացի սպասարկել են իշխանություններին:

Մինչդեռ այս իշխանություններին չէր կարելի որևէ շանս տալ: Որովհետև այս իշխանությունն օգտագործում է ամեն ինչ, և օգտագործում է ամենքին: Անգամ Հայ Ազգային Կոնգրեսի նման փորձառու քաղաքական ուժին օգտագործեց իր ծրագրերում: Ներգրավեց նաև քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին ու, 4+4+4 ֆորմատի շրջանակներում, իբև թե, համաձայնության եկավ ընդդիմադիր դաշտի հետ:

Ու աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը լեզու են գտել իրար հետ: Ու այդ համաձայնությունը դրոշակ սարքեցին ու թափահարեցին: Հետագայում էլ այն դարձրեցին վարագույր, որպեսզի հերթական անգամ կեղծեն ընտրությունները:

– Փաստորեն հանճարեղ ղեկավարներ ունենք մենք: 

– Իրենց աթոռը պահելու, թալանը շարունակելու, ժողովրդին ճորտացնելու, ստրկացնելու առումով հանճարեղ են, այո: Չեմ կարող չընդունել այդ փաստը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում